Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն

«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում»
Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը միգուցե ավելի շատ հայտնի է որպես «Էդեմից Արևելք», «Ցասման ողկույզները» և «Մկների ու մարդկանց մասին» վեպերի հեղինակ, բայց նա աչքի է ընկել նաև իր հարուստ նամակագրությամբ:
«Սթեյնբեք. կյանքը նամակներում» գրքի մեջ ներկայացված է հեղինակավոր գրողի ոչ սովորական կենսագրությունը: Այստեղ գրողի մտախոհ, սրամիտ, անկեղծ, խոցելի և մերկացնող 850 նամակներն ուղղված են ընտանիքին, ընկերներին, իր խմբագրին և ինչ-որ չափով հայտնի և ազդեցիկ հասարակական գործիչներին:    Նամակագրությունների մեջ առանձնանում է  1985 թվականին ավագ որդուն՝ Թոմին, գրված հետևյալ գեղեցիկ պատասխան նամակը, որտեղ պատանին խոստովանում է, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարվել է Սյուզան անունով մի աղջկա:    Սթեյնբեքի զգայուն, լավատեսական, հավիտենական, անսահման խորաթափանց  և իմաստուն խոսքերը դրոշմվում են յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում:
Նյու Յորք    Նոյեմբերի 10, 1958 թվական    Թանկագին Թոմ    Այսօր առավոտյան ստացանք նամակդ: Ահա և իմ պատասխան նամակը:    Նախ և առաջ սիրահարվելը շատ լավ բան է, դա լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ: Թույլ չտաս որևէ մեկին այն աննշան ու անարժեք դարձնել:    Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է  պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել:    Դու ասում ես, որ քո սերը դատարկ չէ: Եթե  զգացմունքը խորն է, վստահաբար այն դատարկ չէ:    Ես չեմ կարծում, որ դու ինձ գրել ես հարցնելու համար, թե ինչ ես զգում, երբ սիրում ես: Դու ավելի լավ գիտես, քան որևէ մեկը: Բայց ես կփորձեմ իմ խորհուրդներով օգնել քեզ և ահա թե ինչ կասեմ:    Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար:    Սիրո նպատակը ամենալավ ու ամենագեղեցիկ բանն է: Փորձիր ապրել դրանով:    Եթե սիրում ես մեկին, կարող ես ասել նրան այդ մասին. միայն պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել:    Աղջիկները զգում ու հասկանում են, թե դու ինչ ես զգում, բայց նրանք սովորաբար սիրում են նաև լսել այդ մասին:    Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում:    Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում, քանի որ ես նույնպես սիրում եմ և ուրախ եմ, որ դու ևս սիրում ես:   Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզանին  :Էլենը(Ջոն Սթեյնբեքի կինը — Ա.Հ.) մեծ ուրախությամբ կկազմակերպի այդ հանդիպումը: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին և գուցե իր խորհուրդներով ավելի շատ օգնի քեզ, քան ես:    Մի վախեցիր կորցնելուց: Եթե այն ճիշտ է, ապա կիրականանա: Գլխավորը չշտապելն է: Ոչ մի լավ բան երբեք չի կորչում:Սիրով՝Հայրիկ

Առաջադրանք:
Կարդալ նամակը, հասկանալ, վերլուծել:Համաձայն եք «Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում» մտքի հետ, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու:

Ջոն Սթեյնբեքի << Ջոն Սթեյնբեք․ինքնակենսագրական>> գրքից առանձնացված հատվածը ներկայացնում է Ջոնի հետադարձ նամակը որդուն։ Նամակում հայրը պատասխանում է որդու այն խոստովանությանը, որ ինքը գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարված է եղել Սյուզան անունով մի աղջկա։Հայրը իր կարծիքն է հայտնում այդ ամենի և առհասարակ սիրո և սիրահարվածության մասին, ասելով, որ դա ամենալավ բանն է, որ կարող է պատահել մարդու հետ։ Հայրը շատ լավ հասկանում է ,որ որդին նամակը չի գրել, որպիսի հասկանա, թե ինչ է զգում, քանի որ եթե զգացմունքներն իսկական են , դրանք ճշտման կարիք չունեն։ Հայրը խոսում է նաև սիրո տեսակների, տարբեր դրսևորումների մասին։ Երբեմն մարդիկ սիրում են էգոիստաբար , ինչը փոքր ու թույլ է դարձնում մարդուն, իսկ երբեմն էլ մարդը սիրում է այնպես, որ դրսևորվում է մարդու մեջ եղած ամեն դրական զգացմունք, սեր,հոգատարություն և հարգանք: Նամակում նա խոսում է նաև այն մասին, որ եթե սիրում ես մեկին , պետք է ասես նրան դրա մասին, բայց կան մարդիկ ովքեր, ամաչկոտ են և դա պիտի հաշվի առնել։Աղջիկները լավ են զգում ու հասկանում, թե դիմացինը իրենց հանդեպ ինչ է զգում,սակայն շատերը սիրում են լսել դրա մասին ։Նա ասում է, որ լավ գիտի ՝ ինչ է զգում տղան, և մեծ հաճույքով ՝կնոջ հետ միասին կկազմակերպի հանդիպում տղայի և Սյուզանի հետ։ Չէ՞ որ իր կինը՝ Քլենը ավելին գիտի սիրո մասին և ավելին կարող է ասել։Նամակի վերջում ամենակարևոր խորհուրդը տղային այն է, որ պետք չէ վախենալ կորցնելուց, քանի որ կյանքում ոչ մի լավ բան չի կորում։Եթե քոնն է, միշտ քեզ հետ կմնա։
Ես անշուշտ համաձայն եմ Ջոն Սթեյնբեքի այս նամակի և այս մտքի հետ․«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում»։Սակայն չվախենալ չի նշանակում չգնահատել, քանի որ կորում է ոչ միայն այն, ինչը պետք չէ ,այլ նաև այն, ինչը չի գնահատվում։Մարդիկ,ովքեր ժամանակին մեզ հետ են եղել անկախ իրենց դերից մեր կյանքում և հիմա գնացել են, իրականում երբեք մերը չեն եղել, նրանք եկել են սովորեցնելու, ծանոթացնելու մարդկանց տեսակների ու տարբերի իրավիճակների հետ, ավելի փարձառու դարձնելու։ Իսկ նրանք, ովքեր իրոք մերն են ,նրանք ովքեր պետք են մեզ, ում մենք ենք պետք, միշտ մեր կողքին կլինեն, անգամ մեծ հեռավորության դեպքում։Շ

Рубрика: Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցում

•Առցանց ուսուցում։ Շարունակելու եմ ուսուցումս առցանց, մասնակցելով օնլայն քննարկումների և դասերի:
•Պարապելու եմ Անգլերեն լեզուն և Ադրբեջերենը։
•Ազատ ժամանակ զբաղվում եմ երգով և դաշնամուր եմ նվագում
•Երեկոյան ընտանիքիս հետ շբվում եմ և ֆիլմ եմ դիտում
•Վաղ առավոտյան սպորտով եմ զբաղվում

Այսքանը։ Լինեք առողջ և ինքնակրթվենք տանից

Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Առաջադրանք/Բայեր/

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը ազատվում է անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով ընթանում հովտով:
Կեսգիշերին հոլիկում զարթնում եմ գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով նայում է հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով հարձակվում է, և թվում է,  թե գետն է սպառնագին արշավում մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա վախեցնում է քեզ. հանկարծ քշի հոլիկը:
Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ նկատվում են ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ քնում են: Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ թեքելով, խուլ ձայնով քարերն է տեղափոխում ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է սփռում չորս կողմը: Խավարի մեջ ստվերագծվում են արծաթազօծ լեռնագագաթները:

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական:

Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին: Այդ խիզախ զինվորը սիրվում էր բոլորի կողմից։
Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը: Հանկարծ լռությունը ընդհատվեց մի հուժկու ձայնից։
Բացումն անընդհատ հետաձգում են: Բացումը անըդհատ հետաձգվում է։
Մեղմ քամին շարժում է սաղարթները: Սաղարթները շարժվում են մեղմ քամուց։
Բարբարոսի թուրն ու նիզակը  խոցել են հայոց ձեռագրերը: Հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոսի թուր ու նիզակից։
Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը: Գեղամա ծովակի ափը ծածկվեց զորքերի բազմությամբ։

Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:

Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից: Նրա ազնվազարմ նայվածքը հմայում է բոլորին։
Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա  շողշողուն կաթիլներ են շարվել: Առավոտվա ցողը նարնջագուն քարորի վրա շողշողուն կաթիլներ էր շարել։
Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից: Ձյան ծանրությունը թեքել էր փայտե հեռագրասյունը։
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել: Այդ կենդանուն՝ ուղտին պոետները գրեթե չեն գովերգել։
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից: Ինչ-որ թռչունի կռնչյունը խախտեց գիշերվա անդունդը։
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից: Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն։

Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Թեստային աշխատանք

(1)Հայոց հազարամյա մշակույթի պատմությունն ունի մի շրջան, որը վայրէջքների ու դժվարին վերելքի իր դասերով ներկայացնում է մեր ժողովրդի հարատևման, հոգևոր անմահության և անշեջ փառքի փայլուն ապացույցներից մեկը: (2) Անօրեն բռնակալների անլուր հալածանքների, չընդմիջվող կոտորածների տասնամյակներում հայոց մշակութային կյանքը տվել է վերընթաց զարգացման մխիթարական շատ երևույթներ, որոնց մեջ իր ինքնահատուկ տեղն ունի Գլաձորի բարձրագույն դպրոցը կամ համալսարանը: (3) Մեր միջնադարյան մշակութային պատմության մեջ ընդունված է Գլաձորի համալսարանի գրչական և մանրանկարչական ժառանգությունը ճանաչել իբրև ինքնուրույն հոսանք՝ բուն Գլաձորյան դպրոց: (4) Իր ակունքներում ունենալով բնաշխարհի բազմադարյան ավանդույթներն ու Կիլիկյան Հայքի անմրցակից արվեստի լավագույն գծերը՝ Գլաձորի գրչական, հատկապես մանրանկարչական դպրոցը արձանագրեց զարգացման մի նոր աստիճան: (5) Գլաձորում ստեղծված ձեռագիր մատյաններում, հատկապես ծաղկողների՝ Հովհաննեսի և Մատթեոսի, ապա և Մոմիկի և իր գործընկերների մանրանկարներում ակնախտիղ գույների ընտրությունն ու համադրությունները, դիմանկարների հոգեբանական կերպավորումները կատարվում են աննախադեպ վարպետությամբ: (6) Մեկ զրույցով ներկայացված պատկերը, սակայն, պակասավոր կլինի, եթե մոռանանք Գլաձորի ավանդները և հատկապես ավանդառուներին, այսինքն՝ նրանցովքեր, հաղորդակցվելով Գլաձորի լույսին և այդ սրբասուրբ օջախից առնելով իրենց հոգու անշեջ կրակը, նոր օջախներ բացեցին մեր բնօրրանի տարբեր մասերում, դարձան նոր լուսատուներ, մշակութային կյանքի նոր քարոզիչներ: (7) Այստեղ՝ Գլաձորի համալսարանում են կրթություն ստացել Ստեփանոս Օրբելյան պատմիչը, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի հռչակավոր գիտնականները, Խաչատուր Կեչառեցի բանաստեղծը, Արևմտյան Հայաստանի մեծ լուսավորիչ Հովհաննես Երզնկացին և ուրիշ բազմաթիվ վարդապետներ ու դպրապետներ: (8) Նրանք լույսի ու գիտության նոր կենտրոններ ստեղծեցին երկրի տարբեր վայրերում: (9) Այդպիսիններից են Տաթևի և Մեծոփա վանքերի համալսարանները, որոնք արյունռուշտ թաթար-մոնղոլների վայրենի տիրապետության շրջանում դարձան հայ ժողովրդի հոգու անմար կրակը վառ պահողներ, լույսի ու գիտության անշեջ օջախներ: (10) Գլաձորի մայրամուտից հետո Հովհան Որոտնեցին՝ Եսայի Նչեցու աշակերտը, փոխադրվելով Տաթևի վանք, այնտեղ համալսարանական կարգ ու կանոն ստեղծեց:
Ըստ Բ.Ուլուբաբյանի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ  1   7-րդ նախադասության մեջ ընդգծել 4 բաղադրյալ հատուկ գոյական:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2.   4-րդ նախադասության մեջ ընդգծել 4 ածական:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3.   6-րդ նախադասության մեջ  ընդգծել 4 դերանուն:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4.  1-ին նախադասության մեջ ընդգծել կազմությամբ բարդ և ածանցավոր   բառերը:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5. 4-րդ նախադասության մեջ ընդգծել 3 բարդածանցավոր բառ:

Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Առաջադրանք հայոց լեզվից/ Մակբայ/

Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս  չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց   իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր հուզել է իմ հոգին: Եվ այժմ  ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա ցմահ կստանա իմ թագը և այսուհետև կկառավարի իմ ժողովրդին:

Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինել հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և անմիջապես  մարեց:
2. Մայրը սովորություն ուներ  հաճախակի մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ հիմա   ընդհանրապես  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  առմիշտ  մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները աստիճանաբար  սպառնալիքի ձև էին ընդունում:
6.Անընդհատ  բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը  գրեթե  ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օրեցօր   ավելի էր  վատանում:

Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Առաջադրան 2/«Լեզվի օրեր» նախագիծ/

Հետաքրքիր փաստեր և ասույթներ հայոց լեզվի մասին

1. Այբուբենի հավասարակողմ եռանկյունաձև դասավորելու դեպքում երեք անկյուններում հայտնվում են Ա,Ս,Ք տառերը:
2. Քառակուսի դասավորման դեպքում գագաթներում հայտնվում են Ա,Զ,Տ,Ք տառերը:
3. Շեղանկյունաձև դասավորման դեպքում գագաթնային տառերում հայտնվում են Հ,Ա,Յ,Ք տառերը:
4. Մեսրոպ Մաշտոցը հայկական տառերի քանակը հասցնելով 36-ի, ստեղծել է նաև թվագրության մի կատարյալ համակարգ` միավորներով, տասնավորներով, հարյուրավորներով և հազարավորներով:
5. Հայոց այբուբենում Մաշտոցը ներմուծեց 7 ձայնավոր ` Ա, Ի, Ե, Ո, Է, Ւ (ՈՒ) և Ը, որոնք, ըստ էության, 7 մոլորակների հնագույն նշաններն էին: Իսկ ամեն մի մոլորակին համապատասխանում էր հնագույն ժամանակներում հայտնի մետաղներից մեկը:

Ֆրեդերիկ Ֆեյդի

Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառկ է, նախ` որպես զարմալալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառերի կազմելու դյուրություններով:

Նիկողայոս Մառ

Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է ” Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

Ռոժե Մարտեն դյու Գար

Հայրենիքը, թերևս, նախ և առաջ լեզուն է։

Ջորջ Բայրոն

Ճոխ է հայոց լեզուն և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն…

Ստեփան Զորյան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց…

Ավետիք Իսահակյան

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

Բայրոն

Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:

Եղիշե
Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:

Էդմոնդ Շուց
Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել:

Ղազարոս Աղայան
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։

Ղևոնդ Ալիշան
Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է…

Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Առաջադրանք 1/«Լեզվի օրեր» նախագիծ/

«Անուշ» պոեմից հետևյալ բարբառային բառերը դարձնել գրական հայերեն:
Օխտը-յոթ, աստղունք-աստղերը, խնդիրք-խնդրանք, սեր-սեր, իգիթ- կտրիճ, էն-այն, հերվան- անցյալ տարում, ուրթ-արոտավայր, չոլեր-վայրի, անբնակ տեղեր, էրեցիր-արեցիր, արին-արյուն, անգյուման-անհույս, անհետ, դագեն-հյուղակ, տնակ, կարենում-կարողանում, մարդի- մարդու, մտիկ-նայել, ավլուկ-ավելուկ, ընչի-ինչու, ուսած-ուսին դրած, դոշ է տալիս- պայքարում է, յարս- սիրելի անձ, յարաբ- արդյոք, ջիգյար- սրտակից մարդ, ազիզ- սիրելի, մերս- մայրս, մին էլ- մեկ էլ, շհու-շվի, յալյա-արոտավայր, մուրազ-իղձ, նպատակ, քուշուշք- քող, շղարշ, գյուլլա-գնդակ, գյուլում-փունջ, կոխ – գոտեմարտ, լեն – լայն, փարդա – վարագույր, մեյդան – հրապարակ, նամարդ – ստոր, խանչալ – դաշույն:

Рубрика: Հայոց լեզու, գրականություն

<>Հովհաննես Թումանյան

<< Գիքորը>> պատմվածքը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից է, որը ներկայացնում է փոքրիկ գյուղացի տղայի դժբախտ կյանքի պատմությունը։ Գլխավոր հերոսը Գիքորն է, որին հայրը՝ գյուղացի Համբոն , որոշում է տանել քաղաք, որ նա այնտեղ աշխատի, կրթվի։ Մայրը դեմ էր, որ Համբոն իր << քորփա երեխին տաներ էն անիրավը աշխարհը գցեր>>։ Սակայն Համբոն տղային տանում է քաղաք, որ աշխատի, «մարդ դառնա»՝ հույս ունենալով, որ որդին հնարավորինս կօգնի ընտանիքին։ Գիքորը սկզբում աշխատում է բազազ Արտեմի տանը, սակայն այնտեղ արժանանում է տանտիրուհու բացասական վերաբերմունքին, մեծահարուստների ծաղր ու ծանակին, արհամարհանքին։ Մի շարք անախորժություններից հետո նրան տանում են աշխատելու խանութում։ Օտար միջավայրում միայնակ մնացած գյուղացի տղան չի կարողանում անհրաժեշտ պատշաճությամբ կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի պատճառով բազմիցս պատժվում է։ Նրան տանջում է նաև հայրենի գյուղի ու ընտանիքի կարոտը։ Ձմռան ցուրտ ու դառնաշունչ օրերին փողոցում << էստի համեցեք>> անելով էլ հիվանդանում է Գիքորը և անտարբերության զոհ դառնալով՝ մահանում։Պատմվածքի ավարտին Համբոն քաղաքից վերադառնում է գյուղին՝ ամբողջ ճանապարհին վերհիշելով այն օրը, երբ իր ձեռքով իր միամիտ ու մատղաշ երեխային հանձնեց քաղաքի սառը ու անտարբեր իրականությանը։

Այս ողբերգական պատմվածքով Թումանյանը ցույց է տալիս գյուղական ընտանիքում գոյություն ունեցող դժվարությունները, հակասությունները, որոնց զոհն է դառնում ի վերջո գյուղը լքող, մանկությանը ժամանակից շուտ հրաժեշտ տվող երեխան։ Գիքորի կերպարով Թումանյանը ցույց է տալիս, թե որքան խեղճ ու միևնույն ժամանակ հարգանքով էր գյուղում ծնված երեխան։ Նա լուռումունջ հետևում էր ծնողների վեճին, և ոչինչ չէր ասում, քանի որ գիտեր, որ հոր խոսքը օրենք էր և ինքը պետք է գնար։ Հայտնվելով քաղաքում, որի կյանքի մասին նա պատկերացում անգամ չուներ, հոգեկան ծանր ապրումներն ու ընկճվածությունը թաքցնում է հորից, դրսևորելով տղամարդուն բնորոշ լրջություն ու զսպվածություն։Թումանյանը շատ խորը կերպով է նկարագրել նաև Համբոյի զգացմունքները։Նա շատ լավ գիտակցում էր, որ իր երեխան քաղաքային կյանքում շատ դժվարություններ է կրելու, բայց․․․

Քաղքենի կյանքը իր դաժանությամբ, կեղծիքով, երկերեսանիությամբ շատ բարդ էր Գիքորի մաքուր, անարատ ու պարզ հոգու համար։ Միակ սփոփանքը, որ ուներ Գիքորը, իր մանկության, գյուղական կյանքի հուշերն էին ու դրանց հետ կապված վառ երևակայական մտապատկերները։ Նրա միակ երազանքը տուն վերադառնալն ու նախկին ազատ, երջանիկ կյանքով ապրելն էր։Բայց, ավաղ․․․

<<Ձմեռը եկավ։ Սառն աղմուկով ձյունախառն բուքը թռչում է քաղաքի վըրով։ Փողոցներում սուրում, սուլում, հոսան է անում։ Վզզալով մտնում է անկյունները, աղքատի ու տկլորի է ման գալի, պանդուխտ ու անտեր երեխա է որոնում։Ահա գտավ Գիքորին։>>

Գիքորի մահվան և հոր ծանր ապրումների նկարագրությունները ընթերցողի սիրտը լցնում են ատելությամբ ու քննադատությամբ անցյալում տիրող դաժան ու անմարդկային կարգերի ու սովորությունների նկատմամբ։

Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Առաջադրանք հայոց լեզվից

Առաջադրանք 1
1.Կետերի
 փոխարեն պահանջված ձևով գրի՛ր փակագծում դրված բառերն ու բառակապակցությունները:
Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել — ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ — ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել — ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լրջությունից,տխրությունից կամ ծանր երևալուց: (լուրջ, տխուր կամ ծանր երևալ — ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ — ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել – ե՞րբ)

  1. Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
    Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
    Ամբողջ երեկո կսրդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
    Այդ տունը կառուլիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
    Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել — ինչի՞ց)
    Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել — ինչի՞ց)
    Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ — ե՞րբ)
    Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ — ինչի՞ց)
    Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ — ինչի՞ց)
    Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):

  3. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերից մեկով:
ա) Խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
(խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հմայեցին:
Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
(տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել)
գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կառուցելու:
Հարկավոր է դադարեցնել այդ վիրավորական խոսակցությունը:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են բարձրացրել:
(բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել):
Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»

Առաջադրանք  21.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:Յոթ գլխով-յոթգլխանի, ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մոլորամիտ, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-ակնահաճո:2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:Նկուն-ընկճված, պախուրց-երասանակ, նանիր-դատարկ, հորջորջել-անվանել, ագուցել-հագցնել, զեղծել-ապականել, թալկանալ-նվաղել, ոթել-հոսեցնել, դժնդակ-անգութ, ճեպել-շտապել:
3
.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս-արագահոս, սառնորակ-բարձորակ, անուշահամ-քաղցրահամ, կենսագիր-մատենագիր, զբոսանավ-սուզանավ, կարմրազգեստ-շրջազգեստ, գայլաձուկ-ձիաձուկ:4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս-բարձրորակ, դեղնակտուց-դեղնակարմիր, ջրաղաց-ջրակորույս, աշխարհամարտ-աշխարհակալ, ծովածոց-ծովակալ, լեռնագնաց-լեռնաշղթա, սրբավայր-սրբատեղի:

Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Հովհաննես Թումանյան

Փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թումանյանը ծնվել է 1869 թվականին՝ Լոռվա Դսեղ գյուղում:

Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» Ճյուղը։

Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, մուլտֆիլմեր: «Անուշ» եւ «Ալմաստ» օպերաները եւս հիմնված են նրա ստեղծագործությունների վրա։

2008 թվականից սկսած Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է Գիրք նվիրելու օր: